Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տարոն Մարգարյանի ՀՀԿ ընտրացուցակում երկրորդը լինելը կարելի է համարել նրա նախընտրական արշավի մեկնարկ

Տարոն Մարգարյանի ՀՀԿ ընտրացուցակում երկրորդը լինելը կարելի է համարել նրա նախընտրական արշավի մեկնարկ
08.03.2017 | 12:48

Քաղաքական դաշտի ու նախընտրական իրավիճակի մասին երկար խոսակցությունից հետո քաղաքական վերլուծաբան Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հարցրի.


-Չե՞ք կարծում, որ խորհրդարանական ընտրությունների ստվերում են մնացել մայիսյան ընտրությունները Երևանում՝ ի՞նչ իրավիճակ կլինի և ո՞վ ավելի մեծ շանսեր ունի քաղաքապետ դառնալու մայրաքաղաքում:
-Հաշվի առնելով, որ ապրիլի խորհրդարանական ընտրությունները և մայիսի ավագանու ընտրությունները Երևանում ժամանակի առումով շատ մոտ են իրար, ինչ իրավիճակ կլինի հարցի պատասխանը կախված է՝ կլինե՞ն հետընտրական զարգացումներ, թե՛ ոչ: Հիմա մենք տեսնում ենք, որ դեռ գործող խորհրդարանի առաջին ու երկրորդ քաղաքական ուժերը բավականին զուսպ պայքարով առաջ են գնում՝ բոլորն իրար քննադատում են, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շատ կոռեկտ են միմյանց նկատմամբ, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև հստակ պայմանավորվածություն կա: Ինչքանո՞վ կկատարվի, մանավանդ ներքին օղակներում՝ ռեյտինգային ընտրատարածքներում արդեն ականատես ենք ծեծկռտուքների, կրակոցների, դա այլ հարց է: Խաղի կանոնները գծված են և առայժմ ընդհանուր առմամբ պահպանվում են: Այս առումով, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի և շատ լուրջ հետընտրական գործընթացներ չլինեն, չեմ կարծում, որ մայրաքաղաքում տրամադրությունների լուրջ փոփոխություններ լինեն:
-Ի՞նչ հետընտրական զարգացում պիտի լինի, որ իրավիճակ փոխի:
-Հետընտրական զարգացման պիտի գնա երկրորդ ուժը, անբնական կլինի, որ երրորդ-չորրորդ ուժը բողոքի, երկրորդն ասի՝ նորմալ է: Եթե երկրորդը համարում ենք «Ծառուկյան» դաշինքը, ես կարծում եմ, որ հետընտրական զարգացումները բացառվում են հենց խաղի կանոնների շրջանակներում: Իսկ հանրահավաքներ, պիկետներ, լոկալ պաշարումներ միշտ էլ կարող են լինել: Կարծում եմ՝ քաղաքապետի ամենահավանական թեկնածուն արդեն ընդգծված արտահայտվել է ՀՀԿ-ի ընտրացուցակի առաջին եռյակով, Տարոն Մարգարյանի երկրորդ տեղում լինելը կարելի է համարել նրա նախընտրական արշավի մեկնարկ՝ հստակ ազդանշան է տրվում վարչական ռեսուրսին ու քաղաքական դաշտին, որ ՀՀԿ-ի թեկնածուն Տարոն Մարգարյանն է՝ ով ինչ ուզում է մտածի, որ պատի տակ խոսի, թիմը աշխատելու է նրա համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ